Համակարգային հիվանդություններ
Ինչ է պարբերական հիվանդությունը: Պարբերական հիվանդության բուժման մասին
Հիվանդության ժառանգման և վտանգների մասին: Պարբերական կամ, ինչպես ժողովուրդն է ասում` «երևանյան» կամ «հայկական հիվանդությունը» դասվում է ժառանգական հիվանդությունների շարքին։
Անգլերեն լեզվով լույս տեսնող գիտական գրականությունում ընդունված է «միջերկրածովյան ընտանեկան տենդ» (familial Mediterranean fever) անվանումը։ Այն պայմանավորված է ընդամենը մեկ գենով։ Նորմալ պայմաններում այդ MEFV գենը պատասխանատու է բորբոքային պրոցեսների կանխման համար, իսկ չգործելու դեպքում այդ հատկությունը վերանում է կամ խիստ թուլանում, ինչի հետևանքով բորբոքումները չեն արգելակվում։ Յուրաքանչյուր գեն մարդու օրգանիզմում ներկայացված է 2 օրինակով (այդ թվում` նաև MEFV-ը), որից մեկը նա ժառանգում է հորից, իսկ մյուսը` մորից։ Եթե այդ երկու օրինակներից մեկը նորմալ լինի, անձը պարբերական հիվանդություն չի ունենա։ Միայն երբ նշված MEFV գենի և հայրական, և մայրական օրինակները փոփոխված են` մուտացիայի ենթարկված, ապա պարբերական հիվանդություն է զարգանում։ Փոփոխված գենը սերնդեսերունդ կարող է փոխանցվել և միշտ հանդիպել «առողջ» գենի հետ, սակայն հիվանդի բարեկամներից ոչ մեկը չտառապի պարբերական հիվանդությամբ։
Հիվանդի քույրերի և եղբայրների մոտ պարբերական հիվանդության առկայության հավանականությունը կազմում է 1։4։ Եթե պարբերական հիվանդություն ունեցողը ամուսնանա երկու MEFV նորմալ գեն ունեցող անձի հետ, ապա նրանց երեխաները պարբերական հիվանդություն չեն ունենա, սակայն կկրեն հիվանդ ծնողի կողմից ժառանգած և փոփոխված` մուտացիայի ենթարկված մեկական MEFV գեն։ Իսկ եթե պարբերական հիվանդություն ունեցողը ամուսնանա առողջ անձի հետ, որն ունի MEFV-ի մեկ փոփոխված գեն, ապա երեխաների մոտ պարբերական հիվանդության ռիսկը կկազմի 1։2։ Եթե ամուսնանան պարբերական հիվանդություն ունեցող երկու անձինք, ապա բոլոր երեխաները նույնպես կունենան պարբերական հիվանդություն։
Ընդհանրապես ժառանգական հիվանդությունները հազվադեպ են հանդիպում, սակայն հայերի շրջանում պարբերական հիվանդության հաճախականությունը կազմում է մոտավորապես 1-2 տոկոս։ Հիվանդության գրեթե 15% դեպքերում այն սկսվում է ամենածանր բարդությամբ` ամիլոիդոզով։ Մնացած դեպքերում հիվանդության նոպաները կամ հոդային երևույթները տարիներ և տասնամյակներ շարունակ կրկնվում են, իսկ ամիլոիդոզը զարգանում է միայն դրանցից հետո։
Ամիլոիդոզը տարբեր հյուսվածքներում դժվար լուծվող, այսպես կոչված` ամիլոիդ* նյութի կուտակման հետ կապված հիվանդություն է։ Պարբերական հիվանդության ժամանակ ամիլոիդոզը առաջին հերթին ախտահարում է երիկամները։ Սակայն հնարավոր է նաև աղիքների, սրտի, վահանագեղձի ու այլ գեղձերի, և ընդհանրապես ցանկացած այլ օրգանի ախտահարում, ընդ որում, նշված օրգանների ախտահարումը կարող է նախորդել երիկամայինին։
Բացի ամիլոիդոզից, պարբերական հիվանդություն ունեցողները ենթակա են ավելի վաղ սկսվող և արտահայտված աթերոսկլերոզով հիվանդանալուն, քան բնակչությունն ընդհանրապես։ Երիտասարդ տարիքում կոլխիցինով կանխարգելիչ բուժում չստացած անձինք մտնում են սրտի իշեմիկ հիվանդության, այդ թվում` սրտամկանի ինֆարկտի, ինչպես նաև ինսուլտների բարձր ռիսկի խմբի մեջ։ Նշենք, որ պարբերական հիվանդությունը նպաստում է որովայնի խոռոչում կպումների գոյացմանը, որոնց պատճառով հիվանդի օրգանիզմը հակված է լինում, այսպես կոչված` կպումնային հիվանդության, որն արտահայտվում է ժամանակ առ ժամանակ կրկնվող աղիքային անանցանելիությամբ։ Այդ, ինչպես նաև այլ պատճառներով առաջացած կպումների դեպքում կանանց 20%-ը տառապում է լրիվ, իսկ մյուս 20%-ը` մասնակի անպտղությամբ։ Նույնիսկ երբ զույգը ազատ սեռական կյանք է վարում (առանց պաշտպանվելու), կինը կարող է հղիանալ միայն մի քանի տարին մեկ անգամ։
Պարբերական հիվանդության դեպքում բարձր է նաև բորբոքային հիվանդությունների հաճախականությունը։ Ռևմատոլոգիական հիվանդությունները (ռևմատոիդ արթրիտը, համակարգային կարմիր գայլախտը, հանգուցային պանարտերիտը և այլն) պարբերական հիվանդությամբ տառապողների շրջանում հանդիպում են մի քանի անգամից մինչև մի քանի հարյուր անգամ ավելի հաճախ, քան ընդհանուր բնակչության մոտ։ Ստամոքսաաղիքային տրակտի բոլոր հիվանդությունները նույնպես պարբերական հիվանդությամբ տառապողների մոտ հանդիպում են շատ ավելի հաճախ և շատ ավելի ծանր տարբերակներով։ Դա վերաբերում է ինչպես գաստրիտներին, կոլիտներին, այնպես էլ խոցային հիվանդությանը և նույնիսկ համեմատաբար հազվադեպ հանդիպող, այսպես կոչված` աղիքների բորբոքային հիվանդություններին (ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ, Կրոնի հիվանդություն)։
Անհրաժեշտ է նշել, որ այս բոլոր բարդություններից կարելի է խուսափել, եթե ժամանակին սկսվի կոլխիցինով պարբերական հիվանդության կանխարգելիչ բուժումը։ Արդեն սկսված բոլոր բարդությունները, հատկապես երիկամների ամիլոիդոզը, շատ ավելի դժվար է, իսկ երբեմն նույնիսկ անհնարին է բուժել` եթե սկսվում է ուշացումով։ Եվ քանի որ, ինչպես արդեն ասացի, այդ բարդությունները շատ դեպքերում կարող են լինել պարբերական հիվանդության առաջին կլինիկական արտահայտությունը, ուրեմն նպատակահարմար է, որ յուրաքանչյուր հայ որքան հնարավոր է վաղ տարիքում ենթարկվի գենետիկական քննության, որով հնարավոր կլինի բացահայտել պարբերական հիվանդության դեռևս չարտահայտված դեպքերը։ Ցավոք սրտի, այսօր հայտնի հնարավոր 100 մուտացիաներից Հայաստանում (բժշկական գենետիկայի կենտրոն) որոշվում է միայն 12-ը` առավել հաճախ հանդիպողները։ Մնացած դեպքերում տարին 2 անգամ կանոնավոր բժշկական զննումները և հետազոտությունները թույլ կտան ավելի վաղ շրջաններում հայտնաբերել պարբերական հիվանդության բարդությունները։ Նշենք, որ դա հատկապես վերաբերում է երիկամների ամիլոիդոզին, որի ժամանակ հիվանդը ոչ մի ցավ չի զգում. ուստի, եթե պարբերաբար մեզի քննություն չկատարվի, ապա ամիլոիդոզը կարող է կլինիկորեն ախտորոշվել միայն ուշ շրջանում, երբ արմատական բուժումը քիչ արդյունավետ կլինի։
Ինչպես արդեն ասել ենք, պարբերական հիվանդությանը (ՊՀ) բնորոշ են բազմաթիվ, երբեմն նաև ծանր բարդություններ, որոնցից կարելի է խուսափել, եթե ժամանակին սկսվի հիվանդության բուժումը` կոլխիցինի ամենօրյա կանոնավոր կանխարգելիչ կիրառմամբ: Որքան ուշ է սկսվում այն, այնքան հիվանդության բացասական ազդեցությունն օրգանիզմի վրա լինում է ավելի արտահայտված, իսկ շատ դեպքերում` նույնիսկ անդառնալի:
Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ մանկական տարիքից սկսած բուժման շնորհիվ կարելի է հիվանդության հնարավոր բարդությունները կանխել այնպես, որ անձը համարյա չտարբերվի առողջներից` բացառությամբ կոլխիցինի ամենօրյա ընդունման անհրաժեշտությունից:
Կոլխիցինը (Արտադրվում է թաղանթով պատված հաբերի ձևով) պարբերական հիվանդության ժամանակ սկսել են կիրառել անցած դարի 60-ականների վերջից: Հրեա գիտնական Ս. Գոլդինգերն առաջինն էր, որ 1972 թ. նկարագրեց կոլխիցինի դրական ազդեցությունը պարբերական հիվանդության նոպաների վրա: Կոլխիցինաբուժության սկզբնական շրջանում դա հաստատեցին նաև մի շարք այլ հեղինակներ: Նրանք նշում էին, որ կոլխիցինի ընդունումը դադարեցնելուց հետո ՊՀ-ի նոպաները վերսկսվում են: Այդ դեղամիջոցի առաջին մասշտաբային կիրառման արդյունքները հրապարակեցին Դ. Զեմերը և համահեղինակները` 1976 թ.:
Իսկական հրաշք էր բժշկագիտության մեջ, երբ պարզվեց, որ կոլխիցինը կանխում է ոչ միայն պարբերական հիվանդության նոպաները, այլև նրա ամենածանր բարդությունը՝ ամիլոիդոզը (Ամիլոիդոզը սպիտակուցային փոխանակության խանգարման հետևանքով օրգանների հյուսվածքների, արյունատար անոթների վրա գլոբուլինային սպիտակուցների` ամիլոիդի արտաբջջային կուտակումներից առաջացող սկլերոզի, հյուծման և օրգանների կենսագործունեությունը խաթարող ծանր, անվերադարձելի բարդություն է): Կոլխիցինի կանոնավոր օգտագործման փորձի կուտակման հետ մեկտեղ, նախ` մեկը մյուսի հետևից սկսեցին ի հայտ գալ հաղորդումներ, որոնցում հեղինակները ցույց էին տալիս դեղամիջոցի բարերար ազդեցությունն ամիլոիդոզի ընթացքի վրա, իսկ այնուհետև այդ բարդության կանխման հնարավորությունը:
Սկզբից հետազոտողները նշում էին, որ կոլխիցինի կանոնավոր օգտագործումը իսպառ բացառում է ամիլոիդոզի առաջացումը, սակայն հետագայում, ավելի երկարատև դիտարկումների արդյունքում, նրանք եկան այն եզրակացության, որ մոտավորապես մեկ տոկոսի մոտ այն ի վերջո զարգանում է: Պետք է նշել սակայն, որ այդ հետազոտված հիվանդները հիմնականում սեֆարդիկ (Սեֆարդները հրեաների մի մասն է, որոնք խոսում են իսպաներենին նմանվող լեզվով` սեֆարդերենով: Սերված են Պիրենեյան թերակղզում բնակվող նախնիներից և ներկայումս ապրում են Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, Փոքր Ասիայում, Բալկանյան թերակղզում, Իսրայելում) հրեաներն էին, որոնց շրջանում հիվանդության՝ ամիլոիդոզով բարդանալու հավանականությունն ավելի մեծ էր, քան՝ հայերի:
Ներկայումս ամբողջ աշխարհում 35 տարուց ավելի կոլխիցինաբուժություն ստացել են տասնյակհազարավոր մարդիկ, և այդ քանակակազմը չի տարբերվում ընդհանուր բնակչության քանակակազմից՝ մահվան միջին տարիքի կամ որևէ հիվանդության հավանականության առումով: Այնպես որ, մանկական տարիքից կոլխիցին ստացող հիվանդները կարող են համարվել առողջ մարդիկ, որոնք կյանքի ընթացքում պարզապես ստիպված են ամեն օր ընդունել այդ համեմատաբար անվնաս դեղը:
Ներկայումս մենք որևէ հիմք չունենք շեղվելու բուժման այն սկզբունքներից, որոնցով ամբողջ աշխարհի բժիշկներն առաջնորդվել են անցած տարիների ընթացքում:
Բուժումը սկսում են ամիլոիդոզը կանխող նվազագույն դեղաչափից՝ օրական 1.0 մգ կոլխիցին պարունակող հաբերի ընդունումից: Պետք է ասել, որ կա հիվանդների մի փոքր խումբ, որոնց նոպաները դադարում են նույնիսկ օրական 0.5 մգ կոլխիցին ընդունելիս, սակայն այդ դեղաչափի երկարատև օգտագործման համաշխարհային փորձը բացակայում է: Այդ դեղաչափը երկարատև օգտագործող մեր ոչ այնքան մեծ թվով հիվանդների շրջանում եղել են ամիլոիդոզով բարդացման եզակի դեպքեր, այդ իսկ պատճառով օրական կոլխիցինի 0.5 մգ դեղաչափը չի կարելի խորհուրդ տալ մշտական օգտագործման համար, ինչպես նաև միայն նոպաների նախանշանները ճնշելու նպատակով: Նախ դա քչերին է հաջողվում և այն էլ ոչ երկարատև, բացի այդ, որն ավելի կարևոր է, նման ‚բուժմամբե ամիլոիդոզի զարգացումը չի կանխվում:
Բուժման առաջին օրերի ընթացքում հնարավոր է լուծ առաջանա, որի արտահայտված լինելու դեպքում կարելի է մի քանի օր դեղաչափն իջեցնել 0,5 մգ-ի, այնուհետև վերադառնալ օրական 1,0 մգ-ին: Բուժման առաջին օրերի, ամիսների, երբեմն նույնիսկ տարիների ընթացքում հնարավոր են պարբերական հիվանդության աուտոիմունային բնույթի բարդությունների առաջացում (մենինգեալ` ուղեղաթաղանթի ախտահարմանը բնորոշ երևույթներ, ավշային հանգույցների մեծացում, հոդաբորբեր, անոթաբորբեր և այլն): Այնպես որ` գլխացավեր, հոդացավեր, ցան, տեսողության վատացում կամ այլ ոչ սովորական գանգատներ առաջանալու դեպքում հիվանդը որքան հնարավոր է շուտ պետք է դիմի բժշկի:
Եթե օրական 1,0 մգ դեղաչափի ֆոնի վրա առաջանում է պարբերական հիվանդության հերթական նոպան, այսինքն` այդ դեղաչափով նոպաները չեն կանխվում, ապա բժիշկը կարող է դեղաչափն ավելացնել` հասցնելով մինչև 1,5 մգ-ի, չսպասելով երկրորդ, երրորդ և հաջորդող նոպաներին: Մեկ նոպան արդեն բավական է, որ հիվանդն ընդմիշտ մոռանա այն դեղաչափը, որի ֆոնի վրա առաջացել է այդ նոպան և բժշկի խորհրդով անցնի ավելի բարձր դեղաչափի ընդունման, իսկ եթե այն կրկնվի, ապա հաջորդ նոպաները կանխելու համար բժիշկը խորհուրդ կտա առաջին իսկ նոպայից հետո անցնել օրական 2,0 մգ կոլխիցինի ընդունման:
Պետք է ասել, որ հայկական քանակակազմում չափազանց հազվադեպ են հանդիպում օրական 2,0 մգ դեղաչափի ֆոնի վրա նոպաներ ունեցող հիվանդներ, այն դեպքում, երբ սեֆարդիկ հրեաների 1/3-ի մոտ նոպաները կարող են դիտվել նաև այդ առավելագույն դեղաչափի պայմաններում, սակայն նրանց շրջանում կոլխիցինի այդ դեղաչափերի կիրառման պայմաններում նկատվել են ամիլոիդոզի եզակի դեպքեր:
Համաշխարհային մասշտաբով օրական 2,5 մգ դեղաչափի երկարատև կիրառման փորձը շատ քիչ է, ուստի կոլխիցինի օրական 2 մգ դեղաչափին ‚չպատասխանողե հիվանդների շրջանում ավելի բարձր դեղաչափերի կիրառումը կարող է լինել բացառիկ դեպքերում` բժշկի դիտարկման ներքո, քանի որ օրական 2,5 և նույնիսկ 3,0 մգ դեղաչափի ֆոնի վրա որոշ դեպքերում կարող են նկատվել թունավորման երևույթներ: Սա ստիպում է նորից վերադառնալ օրական 2.0 մգ դեղաչափին:
Իհարկե, կոլխիցինաբուժության բոլոր հիմնահարցերը դեռևս լուծված չեն և նշված պարզունակ սխեման ոչ բոլոր դեպքերում է ճիշտ: Այս խնդրին կանդրադառնանք հաջորդ հոդվածում:
(շարունակելի)
Մեդ-Պրակտիկ
29.11.2015
Հարգելի Karen, բարև Ձեզ: Իհարկե նոպաները թեթևացնելու համար կարող եք օգտագործել ցավազրկող և ջերմիջեցնող միջոցներ, սակայն դրանք հարցի լուծում չեն և շատ անգամ նույնիսկ անարդյունավետ են: "Կոլխիցին" առանց բժշկի նշանակման ընդունել չի կարելի, նախ այն պատճառով, որ հաստատ համոզված չենք նոպաները "Պարբերական հիվանդության" հետ են կապված, թե ոչ, բացի այդ կոլխիցինն ունի կոմնակի էֆեկտներ և հակացուցումներ: Խորհուրդ կտայի որքան հնարավոր է շուտ անցնել գենետիկական քննություն, թեկուզ այլ քաղաքում կամ երկրում:
Մեդ-Պրակտիկ
29.11.2015
Հարգելի Tatevik, բարև Ձեզ: Եթե ռևմատիկ բնույթը ժխտվել է, մնում է միայն ժխտել պարբերական հիվանդությունը: Հատկապես, եթե ընտանիքում կան պարբերական հիվանդություն ունեցող անձիք գենետիկ քննություն միանշանակ պարտադիր է: Կարող եք դիմել "Մուրացան" համալսարանական կլինիկայի հանրապետական գիտաբժշկական կենտրոն կամ "Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն":
Մեդ-Պրակտիկ
29.11.2015
Հարգելի Meline, բարև Ձեզ: Նշված գենի մուտացիան, ըստ հաճախականության երկրորդն է պարբերական հիվանդության դեպքում: Դա նշանակում է, որ երեխայի մոտ հաստատվել է պարբերական հիվանդությունը: Հարկավոր է ամբողջ կյանքի ընթացքում ընդունել կոլխիցինը, դա ներկայումս միակ միջոցն է նոպաներ հաճախականությունը նվազեցնելու կամ լավագույն դեպքում դրանք վերացնելու, և հետևաբար երիկամային անբավարուրությունից խուսափոլու համար:
Մեդ-Պրակտիկ
29.11.2015
Հարգելի DAVIT, բարև Ձեզ: Գլխապտույտներ, սրտխառնոց հնարավոր է դիտվեն "Կոլխիցինի" ընդունման ժամանակ: Ինչ վերաբերում է հիշողության կորուստին, այնքան էլ բնորոշ չե, դա ավելի շատ կապված է գլխուղեղի արյան շրջանառության խանգարման հետ, խորհուրդ կտայի դիմել նյարդաբանի:
Մեդ-Պրակտիկ
29.11.2015
Հարգելի Merri, բարև Ձեզ: Տեխնիկական պատճառներով հարցերի պատասխաններն ուշացել են, հայցում ենք Ձեր ներողամտությունը: Ինչ վերաբերում է հարցին, ըստ գենետիկական հետազոտության Ձեզ մոտ ոչ թե հայտնաբերվել է "Պարբերական հիվանդություն" այլ գենի մուտացիա հետերոզիգոտ ձևով, որն ամենևին չի նշանակում, որ Դուք հիվանդ եք: Դա նշանակում է, որ Դուք գենի կրող եք, և հետագայում հիվանդության զարգանալու հավանականությունը շատ փոքր է: Կա ժառանգական նախատրամադրվածություն, որ Ձեր երեխաները կլինեն հիվանդ կամ կլինեն գենի կրող: Հնարավոր է Ձեր ընտանիքում կամ հարազատների մոտ ևս կան գենի կրողներ, բայց Դուք չգիտեք: Եթե անհանգստանում եք երեխայի համար, կարող եք կատարել գենետիկ քննություն:
Merri
28.11.2015
Merri
28.11.2015
DAVIT
27.11.2015
Meline
23.11.2015
Tatevik
23.11.2015
Մեդ-Պրակտիկ
22.11.2015
Հարգելի Tatevik, բարև Ձեզ: Ձեր նկարագրած գանգատները նման են պարբերական հիվանդության գանգատներին, սակայն միանշանակ համոզվված լինել չի կարելի: հիվանդությունը ժխտելու համար հարկավոր է կատարել գենետիկ հետազոտություն: Ինչ վերաբերում ծնկան հոդի ցավերին, չի բացառվում, որ դրանք ռևմատոիդ բնույթ ունենան, խորհուրդ կտայի նաև ռևմատոլոգի կոնսուլտացիա և արյան մեջ ռևմատոիդ գործոնի որոշում:
Մեդ-Պրակտիկ
22.11.2015
Հարգելի SERGO, բարև Ձեզ: Եթե նշանակված դեղաչափի ընդունման դեպքում նոպաները շարունակվում են, հարկավոր է անպայման տեղյակ պահել բուժող բժշկին, հարկավոր է բարձրացնել դեղի դոզան: Բացի այդ նոպաների ժամանակ ցանկալի է ընդունել հակաբորբոքային միջոցներ, օրինակ "Դիկլոֆենակ", դա ևս պետք է նշանակի բուժող բժիշկը:
Մեդ-Պրակտիկ
22.11.2015
Հարգելի ISAHAK, բարև Ձեզ: Եթե պարբերական հիվանդությունը հաստատվել է, հարկավոր է "Կոլխիցին" ընդունել ամբողջ կյանքի ընթացքում, դեղի ընդունումը դադարեցնելուց հետո, ազդեցությունը կարող է պահպանվել ամենաշատը մի քանի օր, ոչ ավելի: Ինչ վերաբերում է "էխինոկոկոզին", արյան անալիզի միջոցով կարող են հայտնաբերվել հակամաևրմիններ, սակայն դա չի հաստատում կամ ժխտում հիվանդությունը, վերջնական հաստատման համար հարկավոր է կատարել ՈՒՁՀ, հարկ եղած դեպքում նաև ԿՏ:
Tatevik
17.11.2015
Merri
14.11.2015
Մեդ-Պրակտիկ
14.11.2015
Հարգելի Anna, բարև Ձեզ: Պարբերական հիվանդության ժամանակ ցավերն ամենօրյա չեն, բացի այդ դրանք հիմնականում ուղեկցվում են ջերմության բարձրացմամբ, ընդհանուր թուլությամբ: Սակայն հնարավոր է երեխայի մոտ լինի հիվանդության ատիպիկ ձևը: Եթե կա կասկած, ավելի ցանկալի է կատարել գենետիկ քննություն, համոզվելու համար: Ցավերի պատճառ կարող են լինել նաև հելմինթները, ցանկալի է ստուգել ճիճվակրությունը, բացի այդ ցանկալի է նաև ռևմատոլոգի կոնսուլտացիա, որոշ համակարգային հիվանդություններ կարող են նման կերպ արտահայտվել:
Karen
10.11.2015
Viktoriya
10.11.2015
Susanna
10.11.2015
Astxik
02.11.2015
Meline
31.10.2015
Meri
31.10.2015
Syuzi
31.10.2015
Tatevik
30.10.2015
SERGO
25.10.2015
ISAHAK
25.10.2015
Մեդ-Պրակտիկ
24.10.2015
Հարգելի' կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել: Հայցում են Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:
NANE
20.10.2015
ISKUHI
20.10.2015
Anna
12.10.2015
Կարդացեք նաև
Աուտոիմուն հիվանդությունները իմունային համակարգի գործունեության խանգարման հետևանք են: Ախտաբանության հիմքում իմունիտետի չափազանց մեծ ակտիվությունն է, որը օրգանիզմի բջիջներն ընդունում է որպես օտար...
Ի՞նչ է համակարգային հիվանդությունը:
Համակարգային հիվանդությունների շարքին են դասվում այն ախտահարումները, երբ ախտաբանական գործընթացը կարող է...
Ռևմատոլոգիական ծառայությունն Արմենիա բժշկական կենտրոնում գործում է արդեն 7 տարի և հիմնականում իրականացնում է ամբուլատոր ծառայություններ, իսկ ստացիոնար բուժվող հիվանդներին, անհրաժեշտության դեպքում...
Եթե մարդն առավոտյան արթնանում է բռնված մկաններով, դժվարանում է շարժվել մեկ ժամից ավելի, և այդ նշանները պարբերաբար կրկնվում են, սա վկայում է առավոտյան մկանային կարկամածության մասին, որը ռևմատոլոգիական հիվանդությունների...
Արթրիտը հոդի բորբոքումն է, օստեոարթրոզը` հոդի մաշվածությունը: Արթրիտների ժամանակ կա այտուցվածություն, տեղային ջերմության բարձրացում, հիպերէմիա, շարժումների սահմանափակում, շոշափելիս ցավ...
Ի՞նչ հիվանդություն է ռևմատոիդ արթրիտը:
Ռևմատոիդ արթրիտը աուտոիմուն ռևմատիկ հիվանդություն է, որը դրսևորվում է սիմետրիկ էրոզիվ արթրիտով...
Պոդագրան համակարգային տոֆուսային հիվանդություն է, որն ուղեկցվում է հոդերում և հարհոդային հյուսվածքներում նատրիումի մոնոուրատի բյուրեղների կուտակումով` առաջացնելով տեղային բորբոքում...
Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...
Ի՞նչ է պսորիազը:
Պսորիազը մաշկային հիվանդություն է, որն արտահայտվում է մաշկային ծածկույթի ցանավորմամբ և թեփոտմամբ...
«Արմենիա» ԲԿ բժիշկ-ռեւմատոլոգ Գոհար Հակոբյանը ռեւմատոլոգիական հիվանդությունների մասին իր մասնագիտական խորհուրդներն է ներկայացնում: Բժշկուհու խոսքին անհրաժեշտ է հետեւեն ո՛չ միայն հիվանդները, այլ նաեւ մարդիկ, ովքեր չեն բախվել խնդրին...
1. Ի՞նչ հիվանդություններ է բուժում ռևմատոլոգը:
Դրանք բավականին մեծ խումբ կազմող հիվանդություններ են, որոնք ուղեկցվում են հենաշարժական ապարատի և շարակցական...
Ժամակակից կյանքում տարածված ռեւմատոլոգիական հիվանդությունները բազմապատճառային են: Ինչպե՞ս խուսափել հիվանդությունից եւ որո՞նք են խնդրի առաջացման պատճառները. այս հարցերին պատասխանում է «Արմենիա»...
Ռևմատոիդ արթրիտը շարակցական հյուսվածքի բորբոքային հիվանդություն է: Այն դրսևորվում է հոդերի պրոգրեսիվող քրոնիկական ախտահարումով: Աստիճանաբար քայքայվում են հոդի բոլոր տարրերը, և զարգանում են կոնտրակտուրաներ...
Ի՞նչ է ընտանեկան միջերկրածովյան տենդ կամ պարբերական հիվանդությունը: Ընտանեկան միջերկրածովյան տենդը, կամ պարբերական հիվանդությունը (ՊՀ) ժառանգական հիվանդություն է, որը տարածված է միջերկրածովյան...
Պարբերական հիվանդությունը (ՊՀ) աուտոբորբոքային բնույթի ժառանգական հիվանդություն է, բնորոշվում է պարբերաբար առաջացող նոպաներով, որոնք ուղեկցվում են բարձր ջերմությումբ/տենդով...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն